Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներից մեկը պայթել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի մոտ։ Այս մասին հայտնում է Kan ռադիոն։

Վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Երկրի կենտրոնում հրթիռներից մեկի ընկնելու մասին ավելի ուշ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Լիբանանից արձակված մոտ 10 հրթիռ է անցել Իսրայել տարածք։ Հրթիռների մեծ մասը կալանվել է, մեկը հայտնաբերվել է կենտրոնական Իսրայելում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել