Պաուլո Կոելիոյի ստեղծագործությունների հաջողության գաղտնիքը նրանց զարմանալի իմաստության և ըմբռնելիության մեջ է: Ստորև ներկայացված են 25 մեջբերումներ նրա հայտնի ստեղծագործություններից:


«Հրաշագործի օրագիրը»

«Մարդկանց բնորոշ է հորինել այն, ինչ իրականում գոյություն չունի և դասեր չքաղել իրենց առջևում եղածից»:

«Մենք միշտ գիտենք, թե որ ճանապարհն է ամենալավը, բայց հետևում ենք առավել հարմարին»:

 «Ալքիմիկոսը»

«Յուրաքանչյուրն ունի սովորելու իր մեթոդը: Նրան հարմար չէ իմը, ինձ` նրանը: Սակայն, մենք երկուսս էլ փնտրում ենք մեր Ճանապարհը, և միայն դրա համար ես չեմ կարող չհարգել նրան»:

«Վախենում եմ, որ եթե երազանքս իրականություն դառնա, ապրելն այլևս կկորցնի իր իմաստը»:

«Հիշի’ր, միշտ պետք է իմանալ, ինչ ես ուզում»:

«Եթե դու ինչ-որ բան շատ ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»:


 «11 րոպե» 

«Կյանքը սիրում է ամեն ինչ մատուցել մռայլ կերպով, որպեսզի հետո փայլի իր լուսավոր կողմով»:

«Ավելի լավ է այնպես ապրիր, կարծես այսօր քո կյանքի առաջին կամ վերջին օրն է»:

«Կյանքը միշտ չէ երկրորդ հնարավորությունը տալիս, և նրա մատուցած երբեմնի նվերներն ավելի լավ է ընդունել»:

«Կյանքը չափազանց կարճ է կամ երկար, որպեսզի կարողանանք այդպես անփութորեն ապրել այն»:

«Յուրաքանչյուր մարդկային էակի գլխավոր նպատակը սիրո գիտակցումն է: Սերը ոչ թե ուրիշի, այլ հենց մեր մեջ է և մենք ինքներս ենք այն արթնացնում: Իսկ այն արթնացնելու համար հարկավոր է հենց այն ուրիշը: Տիեզերքը իմաստ է ստանում այն ժամանակ, երբ կա այնպիսի մարդ, ում հետ մենք կարող ենք կիսել մեր զգացմունքները»:


 «Հինգերորդ լեռը» 

«Երեխան միշտ կարող է մեծին երեք դաս տալ. նա առանց որևէ պատճառի ուրախ է, միշտ ինչ-որ բանով զբաղված է և կարողանում է բոլոր հնարավոր միջոցներով հասնել իր ուզածին»:

«Մարդ պետք է ընտրի իր ճակատագիրը, այլ ոչ թե ընդունի այն»:


 «Վերոնիկան որոշում է մահանալ» 

«Մեզ բոլորիս էլ մի քիչ խենթություն է պակաս»:

«Դադարիր մտածել, որ դու բոլորին խանգարում ես: Եթե ինչ-որ մեկին որևէ բան դուր չգա, նա կասի քեզ այդ մասին: Իսկ եթե նա դժգոհելու համարձակություն չունի, ապա դա նրա խնդիրն է»:


 «Բրիդա» 

«Երբ դու կյանքում որևէ կարևոր բան ես գտնում, դա չի նշանակու, որ պետք է հրաժարվես մնացած ամեն ինչից»:

«Հասնելով վերջին` մարդիկ ծիծաղում են այն վախերի վրա, որոնք տանջում էին նրանց սկզբում»:


 «Ռիո-Պիեդրա գետի մոտ նստեցի, արտասվեցի» 

«Երջանիկ է միայն նա, ով կարողանում է տարածել երջանկությունը»:

«Սերը նման է պատնեշի: Անգամ աննշան անցք թողնելու դեպքում, որտեղից կարող է ջուր անցնել, նրա ճնշման տակ պատերը կքանդվեն և կգա մի պահ, երբ ոչ ոք այլրս ի վիճակի չի լինի կանգնցնել ջրի հոսքը: Իսկ եթե պատերը քանդվեն, սերը կտիրի ամեն ինչի, նրան հետաքրքիր չէ ինչն է հնարավոր, իսկ ինչը` ոչ, նրան չի մտահոգում` մենք կարո՞ղ ենք պահել մեր սիրելիին մեր կողքին: Սերն անկառավարելի է»:

«Հարկավոր է լսել այն երեխայի ձայնը, ով դեռևս ապրում է քո հոգու մեջ: Նրան տրված է այդ կախարդական պահերի գիտակցումը»:


«Ալեֆը » 

«Մենք հաճախ գնահատում ենք այն, ինչ եկել է հեռվից, և հազվադեպ ենք ուշադրություն դարձնում այն ամբողջ գեղեցկությանը, որ շրջապատում է մեզ»:

«Մենք երբեք այնպիսին չենք, ինչպիսին մեզ ցանկանում են տեսնել ուրիշները: Մենք այնպիսին ենք, ինչպիսին ինքներս ենք ուզում լինել: Ուրիշներին մեղադրելն ավելի հեշտ է: Կարելի է ամբողջ կյանքը վատնել աշխարհն անիծելով, բայց մեր անհաջողություններն ամբողջովին մեզանից են կախված»:

«Միայն միջակությունն է միշտ վստահ իր վրա, այնպես որ, ռիսկի դիմե՛ք և արե՛ք այն, ինչ իրականում ուզում եք: Գտե՛ք մարդկանց, ովքեր չեն վախենում սխալվելուց, և որոնք, իհարկե, սխալվում են»:

«Կյանքը նշանակում է գիտակցաբար ապրել ամեն մի պահը, այլ ոչ թե օրերով մտածել կյանքի իմաստի մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել