Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավուրիչ փողոցում՝ Վ. Մայակովսկու անվան թիվ 7-րդ հիմնական դպրոցում, շաբաթօրյակի ընթացքում կատարած աշխատանքների ժամանակ նռնակներ են հայտնաբերվել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության սակրավորական խումբը:  

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:  

Տեղում պարզվել է, որ նռնակները մարտական են, և սակրավորները զինամթերքը բերել են տրանսպորտային վիճակի և այն տեղափոխել են քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

© https://shamshyan.com/hy/article/2024/11/02/1272434

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել