1in.am-ը գրում է.
Ճապոնիայի իշխանությունները որոշել են անցկացնել երկրի պատմության մեջ առաջին համազգային հետազոտությունն ազգային խոհանոցի և բնակչության առողջության վրա դրա ազդեցության վերաբերյալ: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ եռամյա ծրագրի միայն առաջին տարվա ընթացքում պահանջվում է 800 մլն իեն (ավելի քան 8 մլն դոլար): Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Հետազոտությանը կներգրավվի ողջ երկրից շուրջ 10 հազար մարդ, հիմնականում՝ միջին և մեծ տարիքի: Նրանք կգրանցեն սննդամթերքի անվանումը, որը բնակիչները օրվա ընթացքում օգտագործում են տարբեր եղանակներին: Մասնակիցները մանրակրկիտ ուսումնասիրություն կանցկացնեն: Նրանց արյունը կենթարկվի փորձաքննության, կչափվի ճնշումը և այլն:
Հետազոտության կազմակերպիչները մտադիր են գիտականորեն ապացուցել ժամանակակից մարդու համար ճապոնական դիետայի արդյունավետությունը: Այն պարունակում է քիչ քանակությամբ ճարպեր, իսկ սպիտակուցները ստանում է հիմնականում ծովամթերքի և սոյայի հատիկների հաշվին:
Ներկայիս հետազոտության արդյունքները նախատեսվում են օգտագործել արտերկրում ճապոնական խոհանոցի տարածման համար:
Երկիրը ծրագրում է արտահանումների ծավալը 2012-ի 4.5 մլրդ դոլարից 2020-ին հասցնել շուրջ 10 մլրդ դոլարի: