Starnews.am-ը գրում է․
«Օձի լեզու» հաղորդման ընթացքում Արա Ղազարյանը խոսեց իր`քաշի խնդիր ունենալու, այնուհետև քննարկվեց Լիանա Վանոյանի ներկա և նախկին արտաքին տեսքը:
StarNews-ը ներկայացնում է քննարկումը:
«Ողջ աշխարհը տառապում է վերջին 30-40 տարիների ընթացքում նիհարելու մոլուցքով։ Ես էլ`ձեր խոնարհ ծառան, դրա զոհերից մեկն եմ։ Ես իմ մարմինը չեմ սիրում, երբ գիրանում եմ ։Իմ վերջին Ամերիկա գալուց հետո և իմ վերջին 15 տարիները դիետաների մասին պատմություն է։ Ինչ-որ անհնարին և հնարավոր դիետաներ,միջամտություններ։Ես սիրում եմ ուտել,համով ուտել,լավ բան ,ճիշտ ուտելիք։Ես գուռման եմ, և դա գաղտնիք չի։Ես եկել եմ ԱՄՆ սայզ 29-ջինսով ,բայց դրանից հետո ,երբ սկսեցի չաղանալ, երբեք չեմ սիրել մարմինս և աշխատել եմ մեկ րոպե շուտ դուրս գալ բաղնիքից, որովհետև ամբողջ բաղնիքը հայլիներ է , չեմ հարողացել ինձ տեսնել տենց։ Անընդհատ ինձ մոտ պայքար է եղել, երազել եմ նիհարել։Մարդիկ գնում են Ֆրանսիա կամ Եվրոպա նիհարած հետ են գալիս,իսկ ես գնում եմ Ֆրանսիա, օրեկան քայլում եմ 23-25 հազար քայլ, և բայց միևնույնն է` չաղացած հետ եմ գալիս։ Չեմ կարող այնտեղի բագետները, կրուասանները համ համեղ ռեստորաններն անտեսել։ Հիմա ես սկսել եմ գործընթաց, որը պետք է տանի ինձ էլի նիհարման պրոցեսի։ Չեմ ասի` ինչ՞ եմ սրսկվում, բայց խոստանում եմ ,որ մեկ երկու ամիս հետո դուք ինձ էլի կտեսնեք լավ նիհարած։ Հիշում եք` մեկ ու կես տարի առաջ ինչ լավ նիհարել էի։ Հիմա չաղացել եմ և էլի կնիհարեմ։Դա իմ անձնական գործն է,իմ մարմինն է ՝կուզեմ կնիհարեմ, կուզեմ չաղանամ և սա միայն ինձ է վերաբերվում։ Այսինքն այն քննարկումները ,որտեղ քննարկում եք հանրային դեմքերի, ասում նիհարեց, չաղացավ,հաստաոռ ա,չխոտկա է և այլն, թողեք այդ մարդիկ որոշեն լինեն հաստաոռ ,թե ոչ»,- նշեց Արա Ղազարյանը:Եվ այսպիսով` թեման Լիաննա Վանոյանն էր։Մհեր Բաղդասարյանը ասաց.«Ես անցյալով պիտի խոսեմ, Լիանա Վանոյանի էներգետիկան ինձ ահավոր դուր էր գալիս, որովհետև մենք խոսում ենք երկու տարբեր մարդկանց մասին։ Խոսքը մարմնի չափսերի,ավելորդ կիլոգրամների, կամ նիճարելու մասին չի։ Այն մարդն, ով ներկայանում է Լիանա Վանոյանի անվան տակ, ինձ համար միանգամայն այլ ու օտար մարդ է։ Այստեղ լավ ու վատի մասին չի։ Ես հարգում եմ նրա նիհարելու որոշումը, բայց ինձ այս ամենը հիշեցնում է Իվլեևայի պատմությունը, թե ինչպես անդունդ գլորվեց, և հիմա որևէ մեկին բան չի ասում իր անունը։ Ինչումն էր կայանում, ըստ իս, Լիանա Վանոյանի հաջողության գրավականն ու ֆենոմենը։ Այն, որ վերջինս գյումրվա ակցենտով, ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդի մի մասնիկը հանդիսացող բոլորիս նման մեկն էր։ Երբ սկսեց ներկայանալ տարբեր բռենդներով, պայուսակներով,գոտիներով, կոշիկներով, դիմահարդարմամբ ,վերջերս նաև ինչ-որ ավելացված մազերով, մենք հասկանում ենք, որ արդեն կորցրել ենք այդ կերպարի սկզբնաաղբյուրը։ Մենք գործ ունենք երկու տարբեր մարդկանց հետ։ Լիանա Վանոյանն իրավունք ունի լինել այն մարմնով ,այն կերպարով, որում նա ցանկանում է, բայց դա այն չէ, ինչի համար մենք իրեն սիրել էնք»։Արա Ղազարյանի կարծիքը քիչ այլ էր.«Հիմա ասենք ես նիհարեմ, արդյոք կդառնամ ավելի անհետաքրքիր հանդիսատեսի համար։Ես հասկանում եմ ,որ Վանոյանը իր ստեղծած կերպարներով էր հայտնիլ և այդ կերպարների հիմնական շարժիչ ուժը չաղ, թմբլիկ, կերած խմած հայ աղջկա, հայ կնոջ կերպարն էր, բայց եթե ուրիշ տեսանկյունից մոտենանք, միգուցե իր կյանքի մեծագույն խնդիրն է եղել իր քաշը։ Միգուցե ունեցել է անձնական դրամաներ և իր համար գերխնդիր է եղել ինչ-որ մեկին,կամ ինչ- որ խումբ մարդկանց,կամ հենց ինքն իրեն ապացուցել,որ կարող է լինել ուրիշ կերպ և ուրիշ մարմնում՝ ջհանդամ թե չեմ կորցնի այն սերն ու մասսայականությունը ,որ ունեի այն կերպարներում։ Միգուցե ինքն ուրիշ չելենջի մեջ է մտել և փորձում է իրեն այս մարմնում հիմա ներկայացնել և կարող է շատ ավելի հետաքրքիր կերպարներով ու դերերով հանդես գալ ու մենք սիրենք այսն նոր կերպարները։Ես միշտ ազնիվ եմ եղել և չեմ ասել,որ չաղ ինձ սիրում եմ։Ես երբեք բադիփազիտիվ չեմ պրոպագանդել` ի տարբերություն ինձ, Լիանան միշտ պրոպագանդում էր։ Նաև գերությունը կարող է որոշակի հիվանդությունների պատճառ դառնալ, և միգուցե նրան խորհուրդ են տվել նիհարել։ Մենք այդ ամեն ինչը չգիտենք և քննարկում ենք,բայց ես ուզում եմ ,որ չմեղադրենք,որովհետև դա իր որոշումն է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: