Իսպանիայի արևելյան Վալենսիա շրջանում սաստիկ ջրհեղեղներից զոհվածների թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի, հայտնել են երկրի իշխանությունները, հայտնում է Daily Mail-ը:
Ներկայում զոհերի հաստատված թիվը 95 է, կան հարյուրավոր անհետ կորածներ:
Հեղեղներն առաջացել են վերջին 28 տարվա ընթացքում ամենաառատ տեղումների հետևանքով: Հեղեղները քշել-տարել են մեքենաները, փողոցները՝ վերածել «գետերի»:
Ոստիկանությունն ու փրկարար ծառայություններն ուղղաթիռներ են օգտագործել մարդկանց տներից և մեքենաներից տարհանելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել