Tert.am-ը գրում է.
Օտարերկրյա 4 քաղաքացիներ, որոնք ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ի «անցանկալի անձանց» ցուցակում էին ներառվել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, դուրս են բերվել ցուցակից։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այդ մասին ասված է երկրի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Սև ցուցակից» դուրս են բերվել ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովի, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի մոսկովյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Բրուքի, Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանողներ Իվան Բենովիչի և Նիկոլաս Վոնդրայի անունները։
Առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելած մարդիկ ներառվում են Ադրբեջանի արտգործնախարարության «անցանկալի անձանց» ցուցակում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/09/23/azerbaijan-mfa/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել