Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան» բժշկական կենտրոնի մոտ, բախվել են ռուսական համարանիշներով «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/10/29/1272196
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել