Starnews.am-ը գրում է․
«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր դերասան Գևորգ Գրիգորյանը։
StarNews-ը հետևեց զրույցին, որի ժամանակ դերասանը խոսեց նաև անձնականից.
«Եթե խոսքն օրինական ամուսնության մասին է,ապա իմ կյանքում ամուսնություն եղել է մեկ անգամ։ Իհարկե, իմ կյանքում կանայք եղել են, ինչպես մնացած տղամարդկանց մոտ։
Մարդկանց թվում է, թե իմ կյանքում շատ կանայք են եղել ,բայց ես ուղղակի խոսել եմ դրա մասին, ընդամենը դա է տարբերությունը։
Բաժանությունների պատճառները տարբեր են թվում, բայց պարզապես մարդիկ պատրաստ չեն իրար զիջելու և էմոցիաներին չտրվելու։
Կենցաղում ես միանշանակ բարդ չեմ։ Ինձ կարելի է չկերակրել, ես կարող եմ իմ շորերն ինքս լվանամ կամ ընդհանրապես չլվացված հագնեմ։ Նկատի ունեմ ես շատ թեթև եմ կենցաղի մեջ։ Կյանքում չեմ գա ասեմ` ինչի ուտելու բան չկա, ինչի շորերս լվացած կամ հարդուկած չի ։
Բոլորն ինչ են անում իմ հետ կապված, իրենք անհանգիստ են ։ Էն, ինչ-որ ես անում եմ, իրենց աչքերում վտանգավոր է ու նրանք ստինված անհանգստանում են։ Նրանք չգիտեն` ես տուն կգամ այս երեկո,թե ոչ։ Շատ դեպքերում աղջիկները չեն համակերպվել դրա հետ։ Իմ կյանքի ամենաոչ էքստրեմալ բանը մոտոն է,որ իմ տրանսպորտն է,իսկ դա շատերի համար էքստրեմալ է: Ես հիմա ոչ մեկին չեմ փնտրում ՝ում որ պետքն էր` գտել եմ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: