1in.am-ը գրում է.

Մասաչուսեթսի առողջապահության դեպարտամենտի՝ ներկայումս փակ լաբորատորիայի քիմիկոսը պարբերաբար կեղծել է նարկոթեստերի արդյունքները: Իշխանությունների տվյալներով՝ Դեվալ Դուհանի գործունեությունը կարող էր ազդել ավելի քան 40 հազար քրեական գործերի ելքերի վրա: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

Մասաչուսեթսի պատիժների կատարման դեպարտամենտն արդեն ազատ է արձակել 330 բանտարկյալի, ովքեր իրենց պատիժն են կրում թմանյութերին առնչվող գործերով: Առնազն 110 քրեական գործեր կարճվել են կամ չեն հետաքննվել, սակայն ավելի շատ գործեր են հարուցվել Դուհանի անօրինական գործողությունների պատճառով:

Իրավապաշտպանները նախազգուշացնում են, որ քրեական գործերի թիվը, որոնց արդյունքները կվերանայվեն, ապագայում կարող է ավելանալ:
Անձամբ Դուհանն իրեն մեղավոր չի ճանաչում թեստերի արդյունքների կեղծման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել