Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարության (որովհետև առիթ էր պետք, որ դա ասվեր, ուշագրավն այն չէ, թե ինչ է ասում, այլ այն, որ դա ասվում է հենց հոկտեմբերի 27-ին) հետ կապված մի քանի առանցքային դիտարկում անենք ու անցնեք առաջ։
Քանի որ Սասուն Միքայելյանը և իր հայտնի ընկերները համառորեն հավատում են, թե «բանակն ի զորու չէ պաշտպանելու հայրենիքի սահմանները», ինչին հասնելը վերոնշյալների «սուրբ պարտականությունն» է եղել, այժմ փորձում է իր հայտարարությունով հայրենիքի պաշտպանության գործին նվիրված կամավորներին՝ մասնավորապես Երկրապահին, որտեղ շատ են նվիրյալները, ևս «կերակրել» անհրաժեշտ պահին հայրենիքին չծառայելու օտարածին դոգմաներով:
Այսքանից հետո բնական հարց է առաջանում. որ՞ն է նպատակը, որ Երկրապահի նման կիսառազմականացված կառույցը ղեկավարում է Սասուն Միքայելյանը և ի՞նչ նպատակով է Միության անդամներին պետությունն ամրակցում զենքներ:
Ի պատասխան Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված՝ «30 տարվա թալանի», «հոկտեմբերի 27-ի բացահայտման», «բանակը զենք չունենալու» մասին մտքերին, համացանցի որոնողական որևէ համակարգում չհանդիպեցի մի տվյալի, որտեղ Սասուն Միքայելյանը չի եղել «նախկին», դրան զուգահեռ, նա եղել ՀՀԿ անդամ, և 2017 թվականին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հանգամանքը բնութագրել է, մեջբերում եմ՝ «լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ»:
Ուշագրավ մի հանգամանք ևս, ինչը նրան դարձրեց առավել հայտնի. Սասուն Միքայելյանը 2020 ինչ-որ մի անկարևոր իրադարձության ժանանակ Արցախյան գոյամարտն առանց հապաղելու ստորադասեց այն իրողությունից, ինչի մեջ գտնվում ենք այսօր:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ Միքայելյանը վիրավորվեց, ինչը հանգամանալից լուսաբանվեց, սակայն անհայտ մնաց, թե, ե՞րբ ապաքինվեց և արդյո՞ք ապաքինվելուց հետո վերադարձավ շարք՝ այդպիսի աստիճանի վիրավորում ստացած բազմաթիվ նվիրյալների նման:
Հ․գ․ Երեկ իր խոսքում Սասուն Միքայելյանը հայտարարեց նաև, որ ՀՀ տարածքը 28, 943 քառակուսի կիլոմետր է. արդյո՞ք սա լեզվի սայթաքում էր, թե, այնուամենայնիվ, սատանան մանրուքների մեջ է (մանրուքը չի վերաբերվում ՀՀ տարածքին, այլ երկու իրարամերժ թվերի մասին է խոսքը):
Հ. Հ. գ 2. Թերևս քաղաքականության մասին այսքանը՝ բիզնեսի մասին կլռեն տնտեսագետները
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=8597497046999087&id=100002166311153&rdid=dBH62HnxhmEhSNKZ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել