Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում հայտնի «Արևիկ» արհեստական լճակում դի կա:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարության աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 փրկարարական ջոկատից՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանն ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդանիկ Իսախանանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը:

Իրավապահները նշված լճակում բերանքսիվայր հայտնաբերել են, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդու դի:  

Հատուկ փրկարարները արդեն նախապատրաստական աշխատանքներ են կատարում՝ այն դուրս բերելու համար: 
 
Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանի, բաժնի պետի տեղակալ Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել