Հայրիկյանին չի հետաքրքրում, որ Սեդրակյանին 14 տարի են դատապարտելYerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտեց 14 տարվա ազատազրկման, նույն գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը` 14 տարվա ազատատազրկման, իսկ Սամվել Հարությունյանը` 12 տարվա:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վճռի մասին տեղեկացավ Yerkir.am-ի թղթակցից. ցանկանում էինք պարզել, թե իրեն բավարարո՞ւմ է կայացված վճիռը:

Պարզվում է` Հայրիկյանին դա չի հետաքրքրում: «Հայաստանում մի քանի հազար` կրակելու պատրաստ մարդ կա»,- հայտարարեց Հայրիկյանը եւ ընդգծեց, որ իրեն բավարարում է, որ ինքը ողջ է մնացել`«հակառակ սրիկաների»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել