«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթին մասնակցած մոդել Մոնիկա Գրիգորյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում:

Մոնիկան հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան և աշխատանքային գրաֆիկը:

Մոդելը իր սոցիալական էջերում հաճախ է ակնարկել սիրելի ունենալու մասին, սակայն համատեղ հրապարակումներ չէր անում։

Քիչ առաջ Մոնիկան բացառիկ հրապարակում է արել՝ հայտնելով, որ նշանադրվել է։
Մոնիկան իրեն բնորոշ գեղեցկությամբ փայլում է, դե իսկ մատանիի և ձևավորման շքեղության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։
Հոլովակին կից նա նաև գրառում է արել.

«Սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են սիրո մասին, սիրել չեն սովորեցնում, երժանիկ եմ, որ հենց դու սովորեցրիր ինձ սիրել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել