Lurer.com-ը գրում է․
Լրագրող Ոսկան Սարգսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում է ուղարկել՝ հարցնելով, թե հոկտեմբերի 21-ի դրությամբ պետական բյուջեից որքա՞ն գումարով են պարգևատրվել Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները։
Մարզպետարանից պատասխանել են․ «Հոկտեմբերի 21-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 56․045․ հազար դրամի պարգևավճարներ»։
«Աշխատանքային ո՞ր նվաճումների, ձեռքբերումների համար են պարգևատրվել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետի աշխատակազմի աշխատողները։ Նիկոլ Փաշինյանը արտերկրից նոր վարկեր է վերցնում, որ վատ աշխատող պետական պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի»,- գրել է Տավուշից լրագրողը։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/601485/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել