Yerkir.am-ը գրում է.
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործը:
Դատավոր Գագիկ Պողոսյանը մահափորձի մեջ մեղադրվող` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, նույն գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին` 14 տարվա ազատատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին` 12 տարվա:
Լրագրողների հետ զրույցում Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ վճիռն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/55696.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել