Starnews.am-ը գրում է․

Դերասանուհի Լիանա Վանոյանը, ով հասարակության շրջանում ճանաչելի դարձավ ինստագրամյան զվարճալի հոլովակներով, այս օրերին մեծ ճանաչում ու սեր է վայելում:

Դերասանուհու վերջին հրապարակումները փաստում են, որ նա այնքան է նիհարել, որ անճանաչելի է դարձել: Ինչ խոսք`Լիանան այսպես ավելի գեղեցիկ ու երիտասարդ տեսք ունի:

Նշենք, որ վերջերս Լիանան հարցուպատասխան էր կազմակերպել իր ինստագրամյան էջում, որտեղ հարցերից շատերը դերասանուհու անձնականի վերաբերյալ էին:

Լիանան հայտնել էր, որ սիրելի չունի:

Հետևորդներից մեկի այն հարցին`արդյոք բաժանման պատճառը դերասանուհու մասնագիտությունն էր, դերասանուհին նշել էր, որ կան բաժանումներ, որոնք անխուսափելի են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել