Երևանն իմ քաղաքն է: Երևանը բոլորիս քաղաքն է, մեր տունը, մեր օթևանը: Այն ամեն օր փոխվում է. նրանոր շինություններ են ավելանում, կառուցվում են բարձրահարկ շենքեր, կանաչապատ տարածքները շատանում են: Օրեցօր մեր քաղաքը ավելի է գեղեցկանում : Դրա հետ մկտեղ մեր քաղաքում կան բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս. աղբի նորանոր կույտերի առաջացումը, ինչը շատ ակտուալ է մեր երկրում: Ցանկացած տեղ կարելի է տեսնել աղբի թափոններ, որոնք երբեք չեն մաքրվում: Այդ ամենի մեղավորը հենց մեր քաղաքացիներն են : Նրանք են աղտոտում մեր միջավայրը: Դուր չի գալիս նաև քաղաքի երթևեկությունը, որովհետև շատ անկանոն է: Վարորդների անուշադրության, արագ վարելու պատճառով զոհեր են լինում : Ինչքա՞ն կարելի է: Օրերից մի օր պետք է վերջ դրվի այս ամենին: Այդ պատասխանատու գործը թողնենք ժամանակին:
Ինչքան էլ լինեն շատ երևույթներ, որոնք ինձ դուր չեն գալիս, մեկ է, մեր քաղաքում կրկնակի են լավ և գեղեցիկ երևույթները, որոնք էլ ես սիրում եմ : Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ անկախության տոնը, և ամբողջ քաղաքը ծիրանագույն հագած տոնում էր մեր անկախության 22-րդ ամյակը : Դուրս գալով քաղաք՝ հաճելիորեն զարմացա, տեսնելով մեր հասարակության արձագանքը՝ կապված այս տոնի հետ : Մարդիկ եռագույնով ներկված զբոսնում էին փողոցներում. ամեն տեղ միջոցառումներ էին և ուրախ տոնակատարություններ: Այդ ամենը այնքան գեղեցիկ էր և հաճելի: Զգոմ եմ ինձ հպարտ, որ հայ եմ , որ նշում եմ այս տոնը և տեսնում մեր երիտասարդության վերաբերմունքը այս ամենին: Սիրում եմ այդ օրերի եռուզեռը , մարդկանց ամբոխը երաժշտության բարձր ձայները, ամենուր ծածանվող եռագույները: Զգում եմ, որ ապրում եմ անկախ երկում՝ մի տեղ, որը իմ տունն է, որը հարազատ է ինձ: <Իմ սրտի մայրաքաղաք>՝ տեղին է ասված: Մենք ենք այդ կառուցողները , մենք ենք այդ հիմնողները , և մենք ենք մեր մայրաքաղաքի ապագան :