ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե Պուշկինի 43 հասցեում զինվորների նկարները պղծող կինը ինչ է պատմել իրավապահներին, ինչու է գնացել այդ քայլին:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին խոստովանել է, որ անձամբ ինքն է գնացել այդ քայլին:

Նա պատմել է, որ ամեն օր անցնում է Պուշկինի 43 հասցեի տարածքում ու մշտապես տեսնում այդ նկարները։ Իրեն զայրացրել է, որ խոսում են մաքուր Երևանի մասին, ու որոշել է 44-օրյա պատերազմի զինվորների նկարների կողքի գրառումները մաքրել ու այդ պահին նաեւ նրանց նկարներն է մաքրել:

Երեկ ՀՀ ՆԳՆ-ն հայտնեց, որ Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կնոջը ձերբակալել են։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երևանի բնակիչ, 61-ամյա Հասմիկ Գ.-ն։ Ձերբակալվածը և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե։ 61-ամյա Հասմիկ Գրիգորյանը, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին դասախոս է, այս պահին ձերբակալված է:

Կատարվածից շոկի մեջ են նաեւ տարածքում ապրող քաղաքացիները։ Իսկ նրա դուստրը վստահեցնում է, որ այն, ինչ ներկայացվում է, իրականությանը չի համապատասխանում։

ArmLur.am-ը դեպքի վայրում է․ ուշագրավ մանրամասներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել