Aysor.am-ը գրում է.

Մեքսիկայում արևադարձային «Ինգրիդ» մրրիկի և «Մանուել» փոթորկի հետևանքով զոհվել է 115 մարդ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակելՄեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն:

Արևադարձային մրրիկի ու փոթորկի հետևանքով երկրում առաջացել են սողանքներ, ինչը  մասշտաբային ավերածությունների պատճառ է դարձել: 

Մոտ  23 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության և ջրի, նշված տների մեծ մասը գտնվում են Ակապուլկոյի աղքատ շրջաններում:

Զոհերի թիվը, աղբյուրի փոխանցմամբ, դեռ կավելանա, իսկ տուժածների հստակ թիվը դեռ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել