Lurer.com-ը գրում է.

Սլովենիայում ավարտվեց Եվրոպայի բասկետբոլի տղամարդկանց առաջնությունը: Եզրափակչում միմյանց հետ պայքարեցին Ֆրանսիայի և Լիտվայի հավաքականները:

Պայքարն ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով՝ 80:66 հավով: Նշենք, որ Ֆրանսիան պատմության մեջ առաջին անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը:

Իսպանիայի հավաքականը նվաճեց մրցաշարի բրոնզե մեդալը` 92:66 հաշվով առավելության հասնելով խորվաթների նկատմամբ:

Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Թոնի Փարկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել