Emedia.am-ը գրում է.
Միացյալ Նահանգներում անցկացվեց հեռուստատեսային շոուների «Էմմի» մրցանակաբաշխությունը: Գլխավոր «Լավագույն դրամա» անվանակարգում մրցանակին արժանացավ Վինս Գիլիգանի Breaking Bad հեռուստասերիալը: Սեպտեմբերի 29-ին AMC կաբելային ալիքը կցուցադրի հեռուստասերիալի եզրափակիչ սերիան:
Breaking Bad հեռուստասերիալն «Էմմի»-ի արժանացավ նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում, այն բաժին հասավ Աննա Գանին:
«Դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակին արժանացավ Դեվիդ Ֆինչերը՝ House of Cards սերիալի համար: «Դրամատիկ սերիալի լավագույն դերասան« ճանաչվեց The Newsroom սերիալի գլխավոր դերակատար Ջեֆ Դենիելսը, իսկ լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթեց Կլեր Դեյնսը՝ Homeland սերիալի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում գաղթեց Բոբի Կանավալեն «Broadwalk Empire» սերիալի համար:
«Դրամատիկ սերիալի լավագույն սցենար» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Homeland հեռուստասերիալի սցենարը: