Tert.am-ը գրում է.
Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով Եգիպտոսում Հայոց ցեղասպանության ճանաչման արծարծումը, զուտ քարոզչական նպատակներով է, ուղղված՝ Թուրքիայի դեմ:
«Բազմիցս նշել եմ , որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված հուզական ոլորտից դուրս գանք և ավելի պրակտիկ նայենք: Այսինքն՝ եթե չկան կոնկրետ քայլեր, որ պաշտոնական տեսակետ արտահայտեն, որ պետք է ճանաչեն կամ ճանաչում են, մնացած խոսակցությունները, մանավանդ Եգիպտոսին վերաբերող՝ զուտ քարոզչական են և հիմնականում ուղղված են Թուրքիայի դեմ՝ հաշվի առնելով այս վերջին զարգացումները»,–Tert.am –ի հետ զրույցում արաբագետն ասաց։
Սարգիս Գրիգորյանը հավելեց, որ «վերջին զարգացումներ» ասելով՝ նկատի ունի Եգիպտոսում հուլիսի 3-ի հեղաշրջումից հետո ծավալվող իրադարձությունները: Այն է՝ որ Եգիպտոսի նախկին վարչակարգը՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Մուրսին, վայելում էր Թուրքիայի իշխանությունների աջակցությունը և պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սուր քննադատության ենթարկեց զինվորականների աջակցությունը վայելող նոր ժամանակավոր կառավարությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ