ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գանայական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:
Զրուցակիցներն արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Գանայի միջև հարաբերությունների զարգացման դինամիկան: Մտքեր են փոխանակվել մի շարք ոլորտներում փոխգործակցության աշխուժացման ուղղությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid02SoqpxyNnFYHxXpPePBRBmPhMwuK3qBnR48YL4CDdZS313nBiLpgvEdPuyMfjo1jPl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել