ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա գրեթե բոլոր ղեկավարների հետ, որոնք կգան մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթաժողովին։ Այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ հոկտեմբերի 22-24-ին Պուտինը կմասնակցի Կազանում ընթանալիք ԲՐԻԿՍ XVI գագաթաժողովին, որը տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահությամբ, «Բազմակողմանիության ամրապնդումը արդար գլոբալ զարգացման եւ անվտանգության համար» կարգախոսով։
«ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա գրեթե բոլոր ղեկավարների հետ, որոնք կմասնակցեն գագաթաժողովին»,- նշվել է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ գագաթաժողովը տեղի է ունենալու Կազանում հոկտեմբերի 22-24-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել