Գրառման առաջին մասը կարող եք կարդալ այստեղ : Ամեն օր ես անց էի կացնում հեռախոսի դիմաց` փորձելով համոզել ընկերություններին գովազդ տեղադրել Student ժուրնալում, իսկ հայտնի մարդկանց` հարցազրույց տալ: Ես սովորեցի “ՈՉ” բառին, բայց չէի համակերպվում ու անընդհատ փորձում էի “ոչ”-ը “այո” դարձնել: Ջոնին կարողանում էր փակել իմ թերությունները, քանի որ ես հարցազրույցի համար հայտնի մարդկանց համոզում էի հանդիպել, իսկ նա խմբագրում էր ընթացքը: Եթե անգամ տեսնում էինք, որ այդ հայտնի մարդն այցելում է գիշերային ակումբ, հետևում էինք նրան, գտնում ու հենց տեղում հարցեր տալիս ամսագրում ներառելու համար:
Ուսանողների մի զգալի մաս համաձայնվել էր անվճար աշխատել մեզ համար, տարածել ժուրնալը և ստանալ որոշակի տոկոսներ վաճառքից: Մայրս ու քույրս նույնպես օգնում էին ինձ` ժուրնալները տարածելով քաղաքի տարբեր մասերում: Մայրս այցելում էր տուրիստական գործակալություններ և հատ-հատ բաժանում զբոսաշրջիկներին: Մեզ հարկավոր էր ժուրնալի տարածումը, քանի որ դա վստահություն կառաջացներ գովազդատուների համար: Ինձ համար հարց էր ծագում` գումար չունեի, ի՞նչ անել: Եվ ժուրնալիս համար փրկություն եղավ Վիետնամի պատերազմը:
Նախ ոչ ոք չէր գնում Վիետնամ` պատերազմի մասին նորություններ հաղորդելու, իսկ նոր ավարտած լրագրողները տեղեկատվության ծարավ էին, հարկավոր էր օգտագործել այդ պահը: Ես զանգահարեցի Daily Mirror և ասացի, որ ունենք լրագրող, ով ցանկանում է լուսաբանել Վիետնամի պատերազմը, բայց անհրաժեշտ գումար չունենք: Նրանք համաձայնվում են էքսկլյուզիվ պայմանագրով ֆինանսավորել լրագրողներին Վիետնամում: Ինձ հետ աշխատող Ջուլիան Մենյոնը մեկնեց Վիետնամ և այնտեղից անընդհատ թարմ նորություններ էր ուղարկում Daily Mirror-ի և Student-ի համար: Այսպիսով ես կարողացա գումար ձեռք բերել, որովհետև հակառակ դեպքում կսննկանայի:
Մյուս գումար աշխատելու տարբերակը գովազդն էր և ունենալով ընդամենը 300 խոշոր ընկերություններ` ես կարողացա համոզել ընդամենը 9-ին, այսինքն հարյուրից ընդամենը երեքը դարձան իմ գովազդատուն: Ահա գովազդից ու Daily Mirror-ից ստացված գումարով կարողացա ապահովել 30.000 օրինակ: Երբ արդեն տպագրությունը սկսվել էր, մեր մասին սկսվեց աղմուկ տարածվել, որը ես ու Ջոնին աղմուկը օգտագործեցինք հետևյալ կերպ: Տարբեր պարբերականներ ցանկանում էին իմանալ մեր ու ժուրնալի մասին և այցելում էին մեզ, իսկ ի՞նչ արեցինք ես ու Ջոնին տպավորություն թողնելու համար:
Երբ հայտնի պարբերականներից այցելում էին մեզ, ես նստում էի գլխավոր սեղանին ու ընկերներս տարբեր հեռախոսներ էին մեկնում ինձ, ընդհատում զրույցն ու ես խոսում էի իբր տարբեր հայտնի ընկերությունների ներկայացուցիչների ու թերթերի լրագրողների հետ: Եվ այս ամենը կրկնում էինք զրույցի ընթացքում մի քանի անգամ` ցույց տալով, թե ինչքան զբաղված ենք մենք և մեզանով ինչքան են հետաքրքրված: Անգամ Ջոնին հեռախոսը մի անգամ փոխանցեց ու ասաց, որ Միք Ջագեռն է Ռոլլինգ Սթոունզից: Ահա այսպես մենք կարողացանք շփոթության մեջ գցել շատերին ու արդյունքում մեր մասին տարբեր պարբերականներ ուղղակի աղմուկ բարձրացրեցին:
“Student-ի աշխատակիցներն ուղղակի ժամանակ չեն ունենում հանդիպել լրագրողներին” գրել էր Sunday Telegraph-ը, “Նրանց պատվերներն ուղղակի ապշեցնում էին սկսնակի համար, նրանց մեծ ապագա է սպասվում” վերնագրել էր Observer-ը: Ահա Ձեզ աղմուկ, որը հմուտ կերպով կազմակերպեց մեր սիրելի Ռիչարդ Բրենսոնը: Դե իհարկե միայն նրա մտքով կանցներ նման համարձակ ու վճռական որոշում, որն իսկապես հաջողություն բերեց:
Մի անգամ ես նկատեցի, որ մարդիկ կարող էին կիսասոված լինել, բայց Բոբ Դիլանի երգերի սկավառակը գնել: Իսկ ինչու՞ չօգտագործել այս պահը: Բայց որքան եղավ զարմանքս, երբ նկատեցի, որ ոչ մի ձայնասկավառակ վաճառող խանութ զեղչեր չէին առաջարկում: Սա հարմար պահ է, ասացի ինձ ու անցա գործի: Ես սկսեցի ոչ թե թանկ սկավառակներից, այլ էժան, քանի որ բոլորը թանկ էին վաճառում առանց զեղչերի, իսկ ես անցա զեղչերով տարբերակին: Սակայն անունի խնդիր ունեինք և ես չէի ուզում Student լիներ, քանի որ Student-ը ժուրնալ էր: Երբ մտածում էինք անվանման մասին, կանգնեցինք Slipped Disc անվանման վրա, սակայն այդ պահին աղջիկներից մեկն ասաց.
_Ես ավելի լավ տարբերակ ունեմ, քանի որ մենք նորեկ ենք այս բիզնեսում, ավելի լավ է ընտրենք այս անունը` ասելով հետևյալ բառերը` “We are a virgin in this field”:
_Հիանալի է ,_բացականչեցի ես,_ընկերության անունը որոշված է Virgin:
Student-ի միջոցով հայտարարություն տարածեցինք, որ յուրաքանչյուր ձայնասկավառակ գնող կարող է պատվիրել և փոստով ստանալ իր սկավառակն ավելի էժան տարբերակով: Իսկ սխեման հետևյալն էր` հաճախորդն ուղարկում էր փոստով գումարն ու ձայնասկավառակի անունը, իսկ մենք սկավառակը գնում էինք մեծածախ վաճառողներից ու փոստով ուղարկում: Ահա այսպես հիմք դրվեց Virgin Mail Order-ը: Այսինքն մենք գումարը սկզբից էինք վերցնում, որպեսզի կարողանանք ձայնասկավառակը գնել և ուղարկել: Ես ուղղակի միայնակ չէի կարողանում հասցնել և հրավիրեցի իմ հին ընկերներից մեկին` Նիկիին, ով խնայում էր ամեն ինչում` լույսն անջատում էր սենյակից դուրս գալիս, հեռախոսով շատ քիչ էր խոսում, զանգահարում էր միայն կարևոր հանդիպումների համար և այլն:
Սակայն մի որոշ ժամանակ հետո Անգլիայում սկսվում է փոստային ակցիան, որի ընթացքում բոլոր փոստատարները գործադուլ են հայտարարում, որի արդյունքում մենք սնանկանում էինք, ելք էր պետք գտնել: Միանգամից որոշեցինք խանութ գտնել և վաճառել խանութի միջոցով, չնայած ոչ մեկս չգիտեինք, թե ինչպես պետք է դա անեինք: Վարձեցինք մի փոքրիկ խանութ, և ի զարմանս բոլորի այստեղ տեղադրեցինք բազմոց, փափուկ բարձեր, լսողական սարքեր, որ մարդիկ հանգիստ միջավայրում լինեն: Ես ուսումնասիրեցի մրցակիցներին և տեսա, որ այստեղ ուղղակի գնումներից հետո ստիպում են մարդկանց հեռանալ, իսկ մենք արեցինք հակառակը: Հաճախորդներին տրամադրեցինք New Musical Express և Melody Maker ժուրնալների նոր համարները, անվճար սուրճ, տարբեր երաժշտություններ լսելու հնարավորություն:
Շարունակելի…