Նստացույցի նպատակը պատասխանատվության ինստիտուտի ձևավորումն է ու անպատժելիության վերացման նախադեպի ստեղծումը…Այս ճանապարհին երեկ՝ սեպտեմբերի 21-ին գրանցեցինք աննախադեպ «հաջողություն» ։ Պարզաբանեմ «հաջողություն» ասվածը, երեկ Երևանի փոխվոստիկանապետ Վ. Օսիպյանը խոստացավ, որ այսուհետ հետևելու են ՕՐԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ։ Սա ամենամեծ «նվերն» էր ՀՀ ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ 22 տարիների ընթացքում։ Մեկ հանգամանք ևս, «հաջողություն»—ը գրել եմ չակերտների մեջ, որովհետև վերոհիշյալ Վ. Օսիպյանի խոստումը կապված էր միայն քաղաքապետարանի դիմացի ավտոկայանատեղիի հետ։ Հիշեցնեմ, որ ավտոկայանատեղին նախատեսված է միայն ծառայողական մեքենաների համար և Վ. Օսիպյանը աչալրջորեն հետևում է իր «խոստմանը»՝ արդեն երկրորդ օրն է, ինչ այդ ավտոկայանատեղիում կայանել են ինչ–որ ծառայողական մեքենաներ, որոնք նստցույցի հիսունհինգ օրերի ընթացքում չեն եղել։ Հարկ եմ համարում նշել նաև, որ վերոնշյալ ծառայողական մեքենաներն այդտեղ կայանել են նստցույցի մասնկիցների մեքենաների տեղահանումից հետո՝ ոչ աշխատանքային, տոնկան օրվա ընթացքում, և արդեն երկրորդ օրն է, ինչ դրանք չեն շարժվում։ Այստեղ իհարկե բազմաթիվ հարցեր են առջանում ՝ ինչու՞ մինչ այս չէր պահպանվում օրենը, ու՞մ ծառայողկան մեքենաներն են հիմա կայանած այստեղ, ինչու՞ հենց տոնական օրով եկան և զբաղեցրեցին կայանատեղին, ինչու՞ չեն շարժվում տեղից՝ կատարելով իրենց գործառույթը և այլն…
Ամեն դեպքում ուրախ եմ ստացածս «նվերի» ՝ օրենքի և սահմանված կարգի պահպանման խոստման և դրա մասնակի կատարման համար…
Հ.Գ. Կարծում եմ պատկան մարմինները ողջամիտ կգտնվեն և ավելորդ լարվածություն չստեղծելով քացաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև՝ նստացույցի մասնակիցների կյանքի և առողջության համար բավարար միջոցներ օգտագործելու իրավունքի իրացմանը կցուցբերեն փոխհամագործակցության ցանկություն՝ գործելով իրավունքի գերակյության սկզբունքի և օրենքի սահմաններում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել