Բաղադրությունը
2 ձու
1 բաժակ ալյուր
2 ճ/գդալ շաքարավազ
մի պտղունց աղ
2 բաժակ ջուր
2 ճ/գդալ ձեթ
Միջուկի համար 150 գ կաթնաշոռ
1 ճ/գդալ շաքարավազ
50 գ կարագ
Պատրաստման եղանակը
Ձվի վրա ավելացնել շաքարավազը, հարել, ավելացնել ալյուրը: Ջուրն ավելացնել անընդհատ խառնելով, որ գնդեր չառաջանան, ավելացնել 1 ճ/գդալ ձեթ: Տապակել տաքացրած ձեթապատ թավայի մեջ` կարմրացնելով 2 կողմից: Միջուկի համար կաթնաշոռի վրա ավելացնել շաքարավազ, ապա հարել մինչև կարագի նման դառնա: Բլիթը երկու հավասար մասի բաժանել և յուրաքանչյուր կեսի վրա կաթնաշոռ լցնել ու փաթաթել: Տապակի մեջ ձեթ լցնել ու փաթեթները երկու կողմից տապակել: Բարի ախորժակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



