Starnews.am-ը գրում է․

Հայկական շոուբիզնեսում սկանդալները, հայտնիների միջև «թշնամանքը», մշտական բնույթ է կրել։ Այդ ամենը եղել է իրակա՞ն, թե՞ պարզապես փիառ քայլ, կարևոր չէ։ Կարևորն այն է, որ հենց նման խոսակցությունների հետևանքով է հանրության լայն զանգվածների մոտ հակակրանք ստեղծվել դեպի հայկական շոուբիզնես։ 

Ժամանակին իրար հետ, մեղմ ասած, լավ հարաբերություններ չունեին երգչուհի Սոնա Շահգելդյանն ու երգիչ Մհեր Արմենիան։ Այս երկու արտիստները, կարելի է ասել, ունեն մի քանի ընդհանրություն։ Մասնակցել են «Նոր ալիք» երգի մրցույթին, ունեն լավ ձայնային տվյալներ ու չեն խուսափել խոսել քաղաքական թեմաներով։ Գուցե, հենց սրանք էլ երկար ժամանակ չէին կարողանում կիսել արտիստները։

Դեռ տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում, խոսելով «Նոր ալիք» մրցույթի մասին, Սոնան ասել էր.

«Շատ ուրախ եմ ու հպարտ, որ մասնակցեցի, ինձնով հասա այս ամենին: Եթե դու լավ երգչուհի ես, տաղանդավոր ես, կանցնես, իսկ եթե ձայն չունես, պետք է կյանքում չերգես: Ես, օրինակ, ձայն չունենայի, ընդհանրապես ոչինչ չունենայի` բեմական պահվածք, այն ամենը, ինչ կա արտիստի մեջ, կյանքում չէի երգի: Ամեն մեկն իր գործը պետք է լավ անի: Միայն ձայնայինը չի, թեեւ ոչ ոքի չեմ ուզում փնովել. մեկի հետ մոտ եմ, մյուսի հետ` ավելի քիչ: Նույն Էմմիին շատ են սիրում, կուզեի, որ մասնակցեր “Եվրատեսիլին”, բա Մհերը, Ռազմիկը, Արման Էլբերտը: Բայց մենակ երգելով հարց չես լուծում, պետք է շատ անկեղծ լինես, բեմում քեզ ճիշտ պահես, հագուստդ ճիշտ լինի: Եթե ես երրորդ կամ երկրորդ մրցանակին արժանանայի, էլի կասեի` արդար մրցույթ է, բայց հաստատ ինձնից շատ լավը չի եղել, պայքարել եմ: Հպարտ եմ, բայց մեծամիտ մարդկանց չեմ սիրում: Մարդ պետք է հասարակ ու պարզ լինի. իսկական աստղերը այդպիսին են»,-նշել էր Սոնան։

Դե, իսկ մի առիթով էլ երգչուհին նշել էր, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե արտիստը քաղաքական դիրքորոշում չպետք է ունենա։

Ինչևէ, Մհեր Արմենիան իր քաղաքական դիրքորոշումներով հաստատ առավել հայտնի է, քան Սոնան։ Երգիչն անգամ ցանկանում էր իր սեփական կուսակցությունը հիմնել ու այդ մասին պատմելիս ընդգծել էր.

«Կանոնադրությամբ ինչպես կա՝ 800, 100, ինչպես սահմանված է, մենք ունենք այդ քանակի մարդ: 800-ը և այդ 100-ը խնդիր չէ մեզ մոտ: Դաշինքի մասին առայժմ չեմ կարող ասել որեւէ մի բան: Օրակարգում չկա, բայց չի բացառվում նաև այդ: Մենք պետականամետ, ոչ ռադիկալ, ազգային ընդդիմադիր ուժ ենք»։

Սոնայի ու Մհերի երբեմնի հակասությունները, կարծես անցյալում են։ Օրերս նրանք համատեղ հրապարակմամբ էին հանդես եկել, որտեղ ռեստորանային համալիրներից մեկում գրկախառնված երգւմ էին։ 

Ինչ խոսք, լավ է, երբ ամեն ինչ լավ է վերջանում, բայց կա մի բան, որը անխուսափելի է։ Ոչինչ երբեք չի մոռացվում…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել