Ապագայում Երևանի և Բաքվի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ին կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։
Ռիա Նովոստիի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկում նախատեսվում է արդյոք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում:
«Ես նման տեղեկություն չունեմ։ Կարող եմ միայն ավելացնել, որ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին օբյեկտիվորեն կընդարձակի միջպետական երկխոսության դաշտը, ինչը դրականորեն կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- հայտարարել է դեսպանը։
Հիշեցնենք` ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել