Mediahub.am-ը գրում է․
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում ուսուցիչ Վիկտոր Կասյանովը դասավանդման ոչ ստանդարտ մոտեցմամբ թիվ 147 դպրոցի ավագ դասարաններին ֆիզիկա է դասավանդել, հայտնել է ռուսական տելեգրամյան ալիքները մեկը։
Գործընկերների և աշակերտների խոսքերով՝ բանաձևերի և թեորեմների մասին խոսելուց բացի, ուսուցիչը կանգնել է գրասեղանի վրա, ցատկել է գորտի նման, հաչել և այլն։
Տղամարդը նաև բացել է իր սեփական ալիքները «Տելեգրամ»-ում և «YouTube»-ում, որտեղ նաև հրապարակել է տնային առաջադրանքները և նաև օգնել լուծել խնդիրները:
Սակայն նոր ուսումնական տարում Վիկտորը, այնուամենայնիվ, հեռացել է դպրոցից։ Բացի այդ, ըստ դպրոցի ղեկավարության, Կասյանովի աշխատասենյակի շուրջը ցատկելու տեսքով ֆիզիկական վարժությունների վերաբերյալ բողոքներ չեն եղել։ Իսկ ինքը՝ ուսուցիչը, ուղղակի գնացել է մասնավոր դպրոցում աշխատելու։