Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տարոն 4 թաղամասում ամբարձիչն ընկել է քաղաքացու վրա:

Պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Պատվական Ա․-ն է։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 16։50-ի սահմաններում, շինարարական հրապարակում բեռ դատարկելուց հետո Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն իր «ՄԱԶ» մակնիշի ամբարձիչը  հավաքելու ժամանակ մեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել և բախվել «ՄԱՆ» մակնիշի բեռնատարին, որի ետնամասում կանգնած է եղել Պատվական Ա․-ն․ ով, ստացված մարմնական վնասվածքներից, տեղում մահացել է: 

Դիակի արտաքին զննությամբ առկա են եղել գլխի աջ կեսի, քթի շրջանի պատռված վերքեր: Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նարեկ Գ․-ն աշխատում է «Բեռների փոխադրում և ավտոծառայություն. Կ.Գևորգյան և որդիներ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել