Mediahub.am-ը գրում է․

Երևանում անձրև է տեղում և մի շարք փողոցներում, 10 բալանոց խցանումներ են՝  ըստ Yandex Navigator-ի։

Անմասն չի մնացել նաև Երևանի Մետրոպոլիտենը։ Սոցցանցերում օգտատերերը լուսանկարներ են հրապարակել․  տասնյակ մարդիկ հերթերի մեջ են, տաքսիներն էլ օգտվելով առիթից աստղաբաշխական սակագներ են սահամանել։ Mediahub-ը պարզեց, որ Ամիրյան փողոցից Լեոյի փողոց հասնելու համար պետք  է 1600- 1800 դրամ պատրաստել։

Ամիրյան փողոցից 17-րդ թաղամաս հասնելու համար նվազագույնը կպահանջվի 2800-3000 դրամ։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել