Tert.amLife-ը գրում է.
Լրագրող Արուս Տիգրանյանն այսօր նշում է ծննդյան 29-ամյակը: Նա ինստագրամի իր էջում այս առիթով հրապարակում է արել.
«Այսօր իմ վերջին ծնունդն է, երբ տարիքս 2-ով է սկսվում։ էնքան հուզիչ է, էնքան անսպասելի էր, որ կգա այս օրը
20 տարեկանի ծնունդիս նույն օրը PinkTV-իս բացումն էր, էն ժամանակ՝ չգիտեի, որ էդ ճանապարհը, որ սկսում եմ, ինձ կբերի էսքան ինքնաբավ մի տեղ, բայց այսօր ուզում եմ ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել 20ական Արուսին իր համարձակության, լիքը վախերին ու կասկածներին զուգահեռ առաջ գնալու, տարբեր հիասթափություններից հետո հավատալու, ավարտներից հետո էլի սկսելու, սովորելու, հոգնելու ու էլի շարունակելու, բոլոր ընտրությունների համար, որոնք ճիշտ կամ սխալ են եղել։
էս խելահեղ ու գժական 9 տարիներս մի անհավանական ճանապարհ էին, որոնց օրերի արանքում չէի տեսնում ու չէի հավատում ինքս ինձ, բայց այսօրվա կետից անսահման հպարտ եմ ինձնով էդ ճանապարհը զրոյից բացելու, ասվալտապատելու ու անցնելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: