Բարեւ ձեզ, մի զարմանալի պատմություն եմ ուզում պատմել: Ես այսօր Գերմանիայի վարչապետի եւ պառլամենտի, ավելի ճիշտ կանցլերի ու բունդեսթագի ընտրություններին եմ մասնակցել: ԵՎ ինչ տարօրինակ բաների եմ ականատես եղել, ավելի ճիշտ չեմ եղել է, մասնակից եմ եղել: Կեսօրին դուրս եմ եկել տանից / ավելի շուտ կգնայի է, պարզապես անհամբեր սպասում էի, թե մեկը կգա մի հինգ հազար կտա ու կասի թէ, որ՞ կուսակցությանը նվիրեմ ձայնս/ ու գնացել եմ ուղիղ ընտրական տեղամաս, մտածելով, որ հնարավոր է փողերը այնտեղ ան բաժանում,բայց արի ու տես ընտրակաշառք բաժանող չկար, լավ, մտա ներս, իյաաա, ոչ ոստիկան կա, ոչ լրագրող, ոչ դիտորդ, սա էլ եղա՞վ ընտրություն էնքան էլ անշնորհք մարդ են, մի հատուկ ավտոբուս էլ չէին ուղարկել «քուչի տղերքով», որ գոնե իմանաս ում՞ ընտրես: Լավ, բա էս հետամնացներին տես, այնքան ժպտերես բարեվեցին կարծես հենց այդ երեք հոգուն էի ընտրելու, որոնք սպասարկում էին ընտրողներին, ոչ անձնագիր պահանջեցին, ոչ էլ հատուկ թանաքով կնիք ստացա, ընդամենը բավարավեցին իրենց ուղարկած մի թղթի կտորով, որը կոչվում է ծանուցագիր իմ անուն ազգանունով ու ընտրահամարով: Սա ինձ արդեն հունից հանեց ու ես բողոքեցի, թե`,- որ անձնագիր չեք ուզում, գուցե իմ այս ծանուցագրով մի ուրիշն է գալիս ընտրելու,- : Ճիշտն ասած, էս երեքն էլ այնքան զարմացան ասածիս վրա, ու միաժամանակ պատասխանեցին, որ նման բան հնարավոր չէ, երեւի մտածեցին այս որ? մոլորակից է այս կինը, կամ ի՞նչ անհեթեթ բաներ է դուրս տալիս, ում՞ է պետք կամ հետաքրքիր մի ուրիշը քո փոխարեն քվեարկի: Բա դրանց գրիչները, այյյյ , քեզ բաաաաան, ընտրաթերթիկի վրա նշում կատարելու համար ընդամենը մի սեւ մատիտ էին դրել, այն էլ այնքան փոքր էր, որ մատերիս մեջ հազիվ էր տեղավորվում, բա, այնքան էլ անտարբեր էին քվեախցիկի նկատմամբ, որ մեկին էլ չէին դրել գոնե հուշելու , թէ ու՞մ ձայնս տամ, այն էլ միանգամից երկու ձայն: էԷԷԷԷԷհհհ, Գերմանիան դեռ ինչքաաաաան պիտի զարգանա, որ Հայաստանի նման ընտրություններ անցկացնի, բա էդ Մերկելը , չֆայմեց գնա Մոսկվա, ասա, գնայիր, Պուտինը միանգամից մի վաթսուն տոկոս կտար էլի, սովորեք հո հետներս գերեզման չենք? տանելու, չէ, ձեր նման, ճիշտ հաշվում եք, թէ քանի ընտրող կա, դեռ մի բան էլ ներկայացնում եք հանրությանը, բա, ժողովուրդ ջան, էսենց բաներ, հիմա ձեզ ուզում եմ հրաժեշտ տամ, քանի որ արդեն ժամը 18:00 գալիս է, հո չեն սպասի մինչեւ բամբասանքս ավարտեմ նոր արկղերը բացեն, հալալ չի մեր հայերին, մի ամիս , մի տարի, կամ էլ ըդհանրապես արկղերը երբեք չեն բացում ձայները հաշվեն, հո սրանց նման անգրագետ չեն,բոլոր թվերը մտքներում պահած անգիր հիշում են` ով ինչքան է խփել: Բա , այսքան էլ անհամ ու անհետաքրքիր ընտրություն^^? Լավ, գնամ տեսնեմ ձայնս հո՞ չեն «կեղծել», հետ ձեզ կպատմեն...



