Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, Երևանի կենտրոնում բացվել է 4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը՝ Ground Zero-ի հետ համագործակցությամբ:
Սա աշխատանքային նոր տարածք է, որի նպատակն է հնարավորություն ընձեռել ստարտափներին, գործարարներին և ոլորտի մասնագետներին հանդիպելու, ձևավորելու նոր գործընկերային կապեր, խոսելու բիզնեսից և վայելելու սուրճ:
Ground Zero-ի համահիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանն իր խոսքում նշել է. «Հայաստանում մենք ներկայացնում ենք համագործակցության օրինակ, երբ միացնում ենք տարբեր ոլորտների կետեր՝ տեխնոլոգիաներ, արտ, NFT, կրեատիվ, tech մարդկանց, ինչպես նաև երիտասարդ և ոչ երիտասարդ, մի միջավայր ենք ստեղծում, որտեղ մարդիկ կարող են անցկացնել ժամանակ, մշակութային նորարարություններ իմանան, պրակտիկ ձևով ընդգրկվեն պրոցեսի մեջ և շատ բարձր որակի սուրճ և ուտելիքներ ունենան», - նշել է նա:
Հավելենք, որ Աբովյան 3 հասցեում գործող սրահում ներկայացված են եզակի արվեստի գործեր՝ թվային և ֆիզիկական ձևաչափով: Սփեյսում կարելի է գտնել ինքնատիպ AKNEYE քանդակներ ու Aknuloonk-ներ և տերմինալի միջոցով ծանոթանալ ftnft.am հարթակին ու ձեռք բերել տարատեսակ NFT-ներ:
Fastex-ի մասին