Հոկտեմբերի 13-ին Երևանում «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, հայտնում է Shamshyan.com-ը: 

Պարզվել է, որ 39-ամյա Գևորգ Սիմոնյանին դանակահարել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «գլխի վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին, ապա ժամանած՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիվանդանոցում վիրավորի ընկերներն ու բարեկամները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ Գ. Սիմոնյանն աշխատում է որպես «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել