Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 12-ի և 13-ի ցերեկը, 15-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 14-ի ցերեկը նույնքան կնվազի։
«Հայհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնել են, որ Երևանում հոկտեմբերի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, 15-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +24 +26 աստիճան տաքություն։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+21,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +16+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+24,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+19,
Լոռիում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +16+19,
Տավուշում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +17+21,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+18,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,
Արարատում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+27,
Արմավիրում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +16+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+26,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+22: