Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարիա Յակոբսենի փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարակն ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Արտյոմ Արամյանն ու կրտսեր պարեկ Գոռ Ադամյանը:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել էին պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները՝ օղակի հրամանատար Ավագ Առուստամյանի գլխավորությամբ, մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։