Օզբիլիզի գոլը օգնեց Սպարտակին ջախջախելու ԲԿՄԱ-յին (VIDEO)Isport.am-ը գրում է.

Ավարտվեց Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ Սպարտակ-ԲԿՄԱ:Խաղի առաջին րոպեներից Սպարտակի կազմում ասպարեզ էին դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը և հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Առաջին խաղակեսում մի փոքր առավելություն ուներ Սպարտակը, որի արդյունքում առաջին խաղակեսի վերջին րոպեին Սպարտակը առաջ անցավ հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ մեր հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը:Երկրորդ խաղակեսի սկզբնամասում փայլում էր Սպարտակի ձախ պաշտպան Դմիտրի Կոմբարովը, ով դարձավ գոլի հեղինակ, այնուհետև օգնեց գոլի հեղինակ դառնալու Սպարտակի մյուս պաշտպանին՝ Սերգեյ Պարշիվլյուկին:Հետագայում այլևս գոլեր չգրանցվեցին և Սպարտակը հաղթեց 3-0 հաշվով և հավասարվեց իր այսօրվա մրցակցին:

Ինչ վերաբերում է մեր հավաքականի ֆուտբոլիստներին, ապա Արաս Օզբիլիզը փոխարինվեց խաղավարտին մոտ, իսկ Յուրա Մովսիսյանը խաղաց 90 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել