Slaq.am-ը գրում է.
Սպտեմբերի 22-ին և 23-ին հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հատկապես արևելյան շրջաններում հավանական են զգալի առատ տեղումները, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Հնարավոր է նաև մառախուղ, ամպրոպի ժամանակ քամի 18-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճան: Սեպտեմբերի 23-ին և գիշերը, և ցերեկը կնվազի ևս 1-2 աստիճան: Եղանակը Երևանում: Սեպտեմբերի 22-ին ցերեկն ու երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ, քամի 8-12մ/վրկ: Գիշերը +11+13, ցերեկը +24+26, երեկոյան +17+20: Գիշերը և սեպտեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր են առատ տեղումներ: Քամին` 5-7մ/վրկ:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/153933/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



