Եվ ու՞ր էր թե ես ցավ ունենայի,
Վիշտ ունենայի, ապրել գիտնայի,
Երանի թե ես մահ ունենայի,
Հանուն այդ մահվան այս կյանքն ապրեի:
Արվեստին գերի,
Ինչպես շուն խաչին,
Երդվյալ իմ եսին…
Ա՜խ, ու՞ր էր թե ես ես ունենայի,
Բոլորին անհայտ կես ունենայի,
Բոլորից հեռու ես լուռ ապրեի...
Անիծված լույսով,
Ու թրծված հույսով,
Եվ խաչով ծեծված…
Երանի թե ես խաչ ունենայի,

Աջ ունենայի, գրել գիտնայի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել