Psymag.am-ը գրում է.
Երբեևէ պատահե՞լ է այնպես, որ հայտվեք մի անծանոթ վայրում և այնպիսի զգացողություն ունենաք, որ այնտեղ առաջին անգամ չեք կամ էլ ձեզ հետ մի բան է կատարվել, և այնպիսի զգացողություն եք ունեցել, որ դա արդեն կատարվել է անցյալում: Նման զգացողությունները կոչվում են դեժավյու:
«Դեժավյու» տերմինն առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի հոգեբան- գիտաշխատող Էմիլ Բոիրասը: Տերմինն առաջացել է ֆրանսերեն «deja vu»(«արդեն տեսել եմ») բառից: Այն նկարագրում է զգացողություն, որը մարդիկ հենց նոր են ապրում, բայց կարծում են, որ ապրել են նաև նախկինում:
Դեժավյուի զգացողությունը շատ ուժեղ է լինում, մարդ կարծում է, որ արդեն զգացել և տեսել է այն ինչ կատարվում է այդ պահին: Դեժավյուի զգացողությունը թվում է բնորոշ բոլորի համար: Մարդկանց 70 % կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ունենում է այս զգացողությունը:
Դեժավյուի մասին բացատրությունները բազմազան են: Թվարկենք մի քանիսը.
- լուսանկարը, որը մեզ ծանոթ է թվում, մենք կարող ենք տեսած լիել անցյալում,
- մենք կարող ենք ընթերցել ինչ-որ իրավիճակի կամ վայրի մասին և տարիներ հետո հայտնվել մի վայրում կամ իրավիճակում, որը պատկերացրել ենք գրքում: Սակայն մարդ չի հիշում, որ նման պատկերի կամ իրավիճակի մասին ընթերցել է,
- մենք կարող ենք ֆիլմ դիտել, հետո մոռանալ այդ ֆիլմի մասին, ենթագիտակցության մեջ ՝ պահպանելով տեսածը, հետո կրկին ֆիլմը դիտելով կարծել, թե այն չենք դիտել, մինչդեռ պատկերը ծանոթ է թվում,
- մենք կարող ենք երազում տեսնել մի վայր, որտեղ հայտնվելու ենք ապագայում:
Նյութն ամբողջությամբ` այստեղ