Hetq.am-ը գրում է.

Տարբեր քաղաքական, քաղաքացիական հայացքներ ունեցող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ այսօր Ազատության հրապարակից Անկախության օրվա առթիվ քայլերթ էին կազմակերպել:

Երթուղին անցնում էր Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով` դեպի Բաղրամյան 26` ՀՀ նախագահի նստավայր, որից հետո հետդարձ` Ազատության հրապարակ:

Բաղրամյան փողոցում ոստիկանների և երթի մասնակիցների միջև բախում և քաշքշուկ տեղի ունեցավ. պատճառը երթի մասնակիցների այն մայթով անցնելն էր, որտեղ գտնվում է նախագահի նստավայրը:

Նարեկ Ալեքսանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել