Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի Բոլու քաղաքում տեղադրվել է թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի արձանը, ով ԵՎՐՈ-2024-ի ժամանակ ցուցադրել էր «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստը։

Հիշեցնենք, որ Ավստրիա-Թուրքիա հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դարձած Դեմիրալը 2 ձեռքով ցույց էր տվել ծայրահեղ ազգայնամոլական-ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի նշանը։

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել Դեմիրալի դեմ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար։ Թուրք ֆուտբոլիստն արձագանքել էր առաջացած սկանդալին՝ հայտարարելով․ «Ես հպարտ եմ, որ թուրք եմ։ Շատ գոհ եմ իմ արածից։ Լավ եմ արել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել