Shamshyan.com-ը հայտնում է, որ Դավթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տան հարակից տարածքում ապօրինի ծառահատումը իրականացրել է Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Ռաֆիկ Ադամյանը՝ նշված տան սեփականատեր 51-ամյա Վահե Մաթոսյանի պատվերով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դրա դիմաց Վ. Մաթոսյանը Ռ. Ադամյանին է վճարել 15 հազար դրամ, ով էլ բենզինային շարժիչով սղոցով կտրել է 45 բարդի: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է նաև, որ ընդհանուր վնասը կազմում է 1 մլն 600 հազար դրամ:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/10/04/1270608
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել