Tert.amLife-ը գրում է
«Երեկվանից ստացել եմ բազում դրական նամակներ: Այստեղ ես այնքան շատ էներգիա ունեմ, որ մտածում եմ ստեղծել կանանց խումբ: Տեսնելով ձեր տարբեր նամակներն ու մտածելով, եթե ես կկարողանամ որոշակի լումա ունենալ կանանց կյանքը փոխելու, բարելավվելու, ավելի ուժեղանալու, ես պատրաստ եմ դա անել: Ինստագրամի կամ տելեգրամի շրջանակներում կունենանք փոքրիկ խումբ, որտեղ կշփվենք տարբեր հարցերով ու խնդիրներով, դուք ևս կկիսվեք ձեր փորձով:
Ամեն մեկս կկարողանանք իրար օգնել: Բաժանված և միայնակ մայրերն, ովքեր շատ հուսահատ ու միայնակ են, ինձ գրել էին, որ իրենց մոտիվացնում եմ, ուժ եմ տալիս առաջ գնալու: Կանայք պետք է միշտ միմյանց օգնեն, մանավանդ նմանատիպ իրավիճակներում: Դրա համար ինձ մոտ միտք առաջացավ այդ խումբը ստեղծել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: