Սեպտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Ք․-ն և հայտնել, որ մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներ ունի և ինչ-որ մեկը առողջությանը և կյանքին դիտավորությամբ վնաս պատճառելու ու վախ տարածելու գործողություններ է կատարում և քիչ առաջտաքսի ծառայության միջոցով փակ տուփ են ուղարկել Փիրումյանների փողոցի 7 հասցեում գտնվող իրենց գրասենյակ, ինչի մեջ թունավոր կարիճ է եղել:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել և կատարվում է նախաքննություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել