1in.am-ը գրում է.

Թոփ-մոդել Քեյթ Մոսը հայտնի է իր ծննդյան օրերին ուրախ երեկույթներ կազմակերպելով: Այդ երեկույթներից յուրաքանչյուրը այնուհետև հաճույքով քննարկում են լրագրողները: Իսկ մոդելի քառասունամյակին նվիրված երեկույթը խոստանում է «տարվա երեկույթը» դառնալ:

Ինչպես հայտնի է, իր հոբելյանի կապակցությամբ Քեյթը համաձայնել է լուսանկարվել Playboy-ի շապիկի համար: Այս ամսագրի շապիկին մոդելի լուսակարը առաջին անգամ կհայտնվի: 

Մինչդեռ Քեյթը արդեն մտածել է համապատասխան երեկույթ անցկացնելու մասին: Ինչպես Mirror-ին տեղեկացրել է աստղին մոտ կանգնած աղբյուրը՝ մոդելը պատրաստվում է ուրախ Playboy-երեկույթ կազմակերպել Լոնդոնի Baroque բարում: Աղբյուրի խոսքերով՝ Քեյթը երբեք դա չի արել, սակայն նա այժմ կլրացնի բաց թողածը: Հնարավոր է, որ արարողությունը նվիրված լինի ամսագրի 60-ամյակին և Քեյթի 40-ամյակին: Անխոս, երեկույթի տիրուհին Քեյթը կլինի: Սակայն ներկա կլինեն նաև նապաստակի ականջներով շատ գեղեցիկ աղջիկներ:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել