Shamshyan.com-ը գրում է.
Սեպտեմբերի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 52-ամյա Վահագն Թ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 22-ից մինչև սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրենց շենքի բակում կայանված՝ իր դստեր՝ Երևանի բնակիչ 24-ամյա Ռիմա Թ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը, ռադիատորի ցանցը, ջրահովացման համակարգի դետալը և ռադիատորը՝ պատճառելով 550 հազար դրամի վնաս:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վահագն Թ․-ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/10/02/1270455
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել